Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակում շուրջ 370 կազմակերպությունների գործունեություն դադարեցվել է: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Այս կազմակերպությունները փակվել են «Թուրքիայի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիք և վտանգ պարունակող գործունեություն իրականացնելու» հիմնավորմամբ:
Կազմակերպությունների աշխատակիցների մեծ մասը տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամակցելու և օժանդակություն ցուցաբերելու մեղադրանքով ձերբակալվել են:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր օգոստոսի 21-ից մինչև հոկտեմբերի 19-ը: Հոկտեմբերի 3-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել հոկտեմբերի 19-ից սկսած այն երկարաձգել ևս 90 օրով:








































