Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է ԼՂ շփման գծում օպերատիվ իրավիճակի հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը։
«Ադրբեջանի նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը շաբաթ օրը ծանոթացել է օպերատիվ իրադրության հետ Ֆիզուլինի շրջանում՝ ԼՂ շփման գծում տեղակայված հրամանատարական կետում։ Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զեկուցել է Ալիևին։ Ադրբեջանի նախագահն իրազեկվել է առաջնագծում ընդհանուր իրավիճակի մասին»,-հայտնում է մամլո ծառայությունում։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, Ալիևն արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ զինծառայողների, ովքեր աչքի են ընկել մարտական հանձնարարությունները կատարելիս։
«Պետության ղեկավարը հանդիպել է զինվորականների հետ և ելույթով հանդես եկել մարտում աչքի ընկնող զինծառայողների առջև։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համապատասխան հանձնարարականներ է տվել»,-ասվում է հաղորդագրությունում։








































