Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Թուրք-ադրբեջանական միասնական բանակի մասին խոսք անգամ լինել չի կարող. Անատոլի Ցիգանոկ

Թուրք-ադրբեջանական միասնական բանակի մասին խոսք անգամ լինել չի կարող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը՝ անդրադառնալով rosbalt.ru-ի այն հրապարակմանը, համաձայն որի՝ Ադրբեջանն ու Թուրքիան սկսում են միասնական բանակի ձևավորման գործընթացը: Ռուսական լրատվամիջոցը գրել էր, թե Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջն ասել է, որ մարտական ստորաբաժանումների համատեղ ուսումնավարժանքները վկայում են այն մասին, որ երկու պետություններն էլ տարածաշրջանային խնդիրների և անվտանգության հարցերի վերաբերյալ միասնական հայացք են ձևավորում, և տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններին զուգահեռ՝ ստեղծվում է նաև ամենակարևոր՝ ռազմական բաղադրիչը:

Անատոլի Ցիգանոկն ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ժամանակ առ ժամանակ ռազմական ուսումնավարժանքներ են անցկացվում, ինչպես այս շաբաթ: Նրա փոխանցմամբ՝ թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը ենթադրում է ուսումնավարժանքներ և Թուրքիայի, և Ադրբեջանի տարածքում, որը համաշխարհային պրակտիկայում ընդունված է: Ռուսաստանցի ռազմական փորձագետը տեսակետ հայտնեց, թե սա չի նշանակում, թե ստեղծվում է միասնական բանակ, և չի էլ հավատում, թե միասնական բանակ կստեղծվի:

«Առաջին հերթին դրա համար պետք են որոշակի համաձայնություններ և պայմանավորվածություններ: Երկրորդ հերթին՝ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասաց, որ երկու երկրները մեկ ազգ են, դա բավականին խորամանկ քայլ էր: Ես միշտ ասում եմ հետևյալի մասին՝ այդ պարագայում Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ևս պետք է նույն կերպ բնութագրել: Հարցն այն է, որ Թուրքիան որոշումներ է կայացնում՝ իր իսկ շահերը հաշվի առնելով: Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում քրդական հարցը լուծել: Նա այլ դժվարություններ ևս ունի և կունենա հավելյալ դժվարություններ, եթե ձևավորի համատեղ բանակ Ադրբեջանի հետ: Դա շահավետ չի լինի Թուրքիայի համար: Սրան դեռ պետք է արձագանքեն թուրքական իշխանությունները»,- ասաց Անատոլի Ցիգանոկը՝ հավելելով, թե չի կարծում, որ Ադրբեջանի այդ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում