Կալիֆոռնիայի բնակիչները նախաձեռնում են հանրաքվե անցկացնել՝ նահանգն ԱՄՆ-ի կազմից դուրս բերելու համար։ Նախաձեռնությանն աջակցելու նպատակով բացվել է yescalifornia.org կայքը, որտեղ կարելի է մանրամասն տեղեկություն իմանալ «Calexit»-ի մասին (տերմինը ստեղծվել է անգլերեն California և Exit-ելք բառերի համադրությունից)։ Ցակացողները կարող են նաև կայքի միջոցով դրամական միջոցներ փոխանցել։
Սոցիալական ցանցերում մեծ տարածում են գտնում #Calexit և #Caleavefornia հեշթեգները։ Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2019թ․ գարնանը։
Նշվում է, որ Կալիֆոռնիան անկախ հռչակելու կոմիտեն վաղուց է ստեղծվել, սակայն նախաձեռնությունը կրկին ակտուալ է դարձել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։











































