Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր քաղաքական աապագան կապում է Ուկրաինայի հետ, հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
«Այստեղ (Ուկրաինայում) ես մեծ գործի մեջ եմ ընդգրկված։ Մենք մեծ աջակցություն ունենք, և ես պատրաստվում եմ հաղթել այստեղ։ Ինձ համար սա գործնականում այն է, ինչ Վրաստանում 2001թ․»,-ասել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ լուրջ տարաձայնություններ ունի իր ստեղծած Միացյալ ազգային շարժում կուսակցության մի շարք առաջնորդների հետ։







































