Իրանի օդային ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Մուհամադ Բաքերին հայտարարել է, որ իր երկիրը նախկինում սիրիական Հալեպ քաղաքում հրթիռներ է արտադրել, որոնք 2006թ՝․ լիբանանյան երկրորդ պատերազմի ժամանակ, օգտագործվել են Իսրայելի դեմ, հաղորդում է Tansim գործակալությունը։
Նրա խոսքով՝ 20-րդ դարի 80-ական թվականներին Իրաքի հետ պատերազմի տարիներին Իրանը հրթիռների ոչ մեծ քանակություն է ստացել Լիբանանից և Սիրիայից, որոնք հետագայում դադարեցրել են մատակարարումները, ինչից հետո Իրանը հրթիռների արտադրություն է կազմակերպել Հալեպում։
«Անցած տարիների ընթացքում Իրանը հրթիռների արտադրություն է կազմակերպել սիրիական Հալեպ քաղաքում, որոնք օգտագործել է Իսրայելի դեմ 33 օր տևած պատերազմի ժամանակ»,-ասել է Բաքերին։









































