ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի բաց և հրապարակային մրցույթով, այդ թվում՝ Ֆոնդային բորսայով հրապարակային առաջարկությունների միջոցով մասնավորեցման վերա բերյալ:
«Կարծում եմ՝ մեկնաբանելու կարիք չկա: Մենք ուզում ենք և Ֆոնդային բորսան աշխուժացնել և այդ հրապարակն ու հարթակը ստեղծենք, ինչպես նաև այդ ընկերություններում կառավարման մակարդակը բարձրացնենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:







































