Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է «Ամերիկացի դիպուկահարը» (American Sniper) ֆիլմում աշխատանքից: Այս մասին հայտնում է Deadline.com-ը:
Այն մասին, որ «Ամերիկացի դիպուկահարը» կդառնա Սփիլբերգի հաջորդ ռեժիսորական աշխատանքը, հայտարարվել էր 2013-ի մայիսին: Սակայն այժմ հաղորդվում է, որ կինեմատոգրաֆիստի պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ֆիլմը, չեն համապատասխանել Warner Bros. ընկերության կողմից նախատեսված բյուջեին:
Ֆիլմը պետք է դառնա «ծովարջ» Քրիս Քայլի համանուն ինքնակենսագրականի էկրանավորումը: Նշենք, որ գիրքը լույս է տեսել 2012 թվականին: Քայլը համարվում է ԱՄՆ ԶՈւ պատմության լավագույն դիպուկահարը: Ծառայության ընթացքում նա սպանել է առնվազն 160 մարդու: Քայլին անձամբ 2013-ի փետրվարին սպանել է հոգեպես անհավասարակշիռ վետերան Էդի Ռուտը:
Ֆիլմում գլխավոր դերով պետք է հանդես գա Բրեդլի Կուպերը: Դեռևս հայտնի չէ, թե ընկերությունն ում է դիտարկում որպես նախագծի ռեժիսոր:









































