Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները գործողության մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմի թերակղզին չի վերադարձվել Ուկրաինայի կազմ։
«Մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ այս վարչակազմի ընթացքում։ Ինչ վերաբերվում է Ղրիմի հարցով պատժամիջոցներին, դրանք գործողության մեջ կմնան, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերի իր զորքերը Ղրիմից և չի վերադարձնի թերակղզին Ուկրաինային»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ներկայում առաջընթաց չի դիտվում «Մինսկ-2»-ով։
«Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, սակայն դա Ռուսաստանի վրայից պատժամիջոցների հանման համար ամենահստակ ուղին է»,-եզրափակել է նա։









































