Տեսագրությունը լույս է սփռել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում հուլիսի 6-ին վթարված Asiana ավիաընկերության Boeing-777 ուղևորատար օդանավի 16-ամյա չինացի ուղևորուհու մահվան հանգամանքների վրա: Նախկինում հաղորդվում էր, որ վթարը վերապրած դեռահասին վրաերթի է ենթարկել դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության մեքենան:
San Francisco Chronicle պարբերականի տրամադության տակ է հայտնվել տեսագրություն, որը կատարվել է Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հրշեջ Մարկ Ջոնսոնի սաղավարտի տեսախցիկով: Տեսանյութում երևում է փրկարարական օպերացիայի ժամանակ տեղի ունեցածը, նաև այն, թե ինչպիսի հրահանգներ են ստացել հրշեջները ռադիոկապի միջոցով:
Պարբերականի տվյալներով՝ զոհված Ե Մեն Յուանին, դեռևս ողջ, հայտնաբերել են հակահրդեհային փրփուրի տակ, որը տարածել էին փրկարարները:
Հրշեջ ծառայության մեքենայի անձնակազմի անդամներից երկուսը, չգիտես ինչու, որոշել են, որ նա արդեն մահացած է, չնայած քննության ընթացքում հայտնի է դարձել, որ այդ պահին չինացի դպրոցականը դեռևս ողջ է եղել: Փրփուրի մեջ հայտնաբերված երեխայի մասին նրանք գումարտակի հրամանատարին չեն ասել, հետևաբար նա չի կարողացել կանխել նրա մահը:
Աղջիկը մահացել է մեկ այլ հրշեջ մեքենայի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո:










































