Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու համար։
Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դոնալդ Թրամփը նախագահական աթոռի համար պայքարում հաղթել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, և այդպիսով նա կդառնա ԱՄՆ 45-րդ նախագահը։
Կվիրիկաշվիլին հայտարարել է. «Ամերիկյան ժողովուրդը քվեարկեց փոփոխությունների օգտին, որոնք միտված են ԱՄՆ ուժեղացմանը։ Վրաստանի անկախության վերականգնումից հետո մեր հարաբերությունները հենվել են երկու երկրների շահերի վրա։
Փոխադարձ վստահության տարիների հիմք են տվել երկու երկրների միջև ուժեղ, համապարփակ ու խոր գործընկերության։ Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԱՄՆ արդեն նոր նախագահի հետ»։







































