«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
-Պարոն Վարդանով, «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն օրերս հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Հայտարարության մեջ ասցած է. «Վերջին օրերին Ադրբեջանի ու նրա դաշնակից պետությունների քարոզչամեքենաների կողմից նպատակային կերպով կրկին շրջանառվում է տևական ու որոշիչ պատերազմ սանձազերծելով` Արցախյան հիմնախնդիրը Բաքվի կողմից ուժի միջոցով լուծելու անխուսափելիության գաղափարը…»: Ի՞նչ ռիսկեր կան, ինչո՞ւ հիմածագեց մոբոլիզացիայի անհրաժեշտությունը:
-Կամավորականների մոբիլիզացիան այն աշխատանքն է, որ մշտապես պետք է արվի, պարոն Ավետիսյանի կոչն ուղղված է նրան, որ կամավորական խմբերը և նրանց հրամանատարներն աշխատանք տանեն, ոչ միայն նրանց կռվի դաշտ ուղեկցեն, այլ նաև սովորեցնեն որոշ բաներ: Այս զգոնության կոչը ուղղված է կամավորակններին, որ քիչ է լինել ուղղակի խիզախ և ուղևորվել կռվի դաշտ, պետք չէ զոհվել հանուն հայրենիքի, պետք է մարտնչել հանուն հայրենիքի:
–Որքանո՞վ եք հիմա Բաքվի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծելու վտանգ տեսնում:
-Լայնածավալ պատերազմի վտանգ չեմ տեսնում, բայց ճանկռոցիներ, ինչպիսին եղան ապրիլյան դեպքերի ժամանակ, միշտ էլ այդպիսի փորձեր կարող են լինել, հիմա եղանակը և մեր բանակի զգոնությունը թույլ չտվեցին, որ ակտիվացնեն գործողությունները: Չնայած կուտակած էներեգիան պետք է մի տեղ բաց թողնեին և բաց թողեցին որոշակի դիրքային աշխուժացումներում, փորձեցին ականազերծել ականապատ դաշտեր, ուղղություններ բացել, դիվերսիոն ներխուժում իրականացնել, այդ ամենը կանխվում է մեր զգոնության շնորհիվ:
-Հայտնի է, որ նոյեմբերի 11-18 Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սպասվում: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ նպատակով է դա արվում:
-Զորավարժությունները, զորախաղերը ուղղված են անձնակազմի որակը բարձրացնելուն, սխալները բացահայտելուն և ուղղելուն: Սպասվող զորավարժություններն աննախադեպ չեն: Մեկ տարի առաջ այսպիսի զորավարժություններ եղան, բայց ավիացիան ավելի քիչ մասնակցություն ուներ՝ հիմա հայտարարվել է 50 միավոր օդուժի մասին, իսկ անցած տարի 50 միավոր միայն ուղղաթիռներն էին, փաստորեն նվազել է ավիացիայի թիվը, իսկ հրթիռային տեխնիկայի թիվն ավելացել է: Դա նշանակում է, որ նրանք անընդհատ զորավարժությունների մեջ փոփոխություններ են մտցնում: Զորավարժությունները լինելու են Հարավային Կովկասի տարածքում, չի բացառվում, որ տեղի ուենան ՀՀ կամ Արցախի սահմանների մոտ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































