Մոտ ժամանակներս Իրանի նախագահ Հասան Ռուհանիին նամակ կուղարկվի՝ միջուկային զինաթափման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակով նիստին մասնակցելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ ՅանԿուբիշը` Իրանի իրավական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Մուհամմադ-Մեհդի Ախունձադեի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին փոխանցում է RIA Novosti–ն:
Գլխավոր ասամբլեայի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում գտնվող կազմակերպության կենտրոնակայանում: Մեկօրյա լիագումար նիստի ծրագրում նախատեսված են բարձր մակարդակով երկու նիստեր:
Հանդիպման ժամանակ կողմերը նաև քննարկել են Աֆղանստանի հարցով ՄԱԿ-ի ու Իրանի միջև համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:










































