ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթում է Իլինոյս, Նյու Ջերսի, Նևադա և Վիրջինիա նահանգներում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա առաջատար է նաև Կալիֆոռնիա և Կոլորադո նահանգներում։
Քլինթոնի մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է Ջորջիա, Կենտուկի, Ինդիանա և Այովա նահանգներում։ Թրամփը հաղթել է նաև Ֆլորիդա առանցքային նահանգում։
Ներկա պահին ընտրություններում ձայների 48․2%-ով առաջատար է Դոնալդ Թրամփը, Քլինթոնը հավաքել է ձայների 47․2%-ը։









































