Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և սիրիացի անօրինական ներգաղթյալների միջև: Ընդհարումների պատճառ է հանդիսացել այն, որ սիրիացիները փորձել են ապօրինաբար վառելիք տեղափոխել Թուրքիայի տարածք: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Համաձայն տեղեկությունների՝ բախումները տեղի են ունեցել Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում՝ սիրիական սահմանին մոտ: Բախումների հետևանքով տուժել է 8 մարդ:
Տուժածները, որոնց թվում կա մեկ երեխա, տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:










































