«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին մտավախություն ունի, որ կարող է մեկուսացվել թիմից, ինչի համար կարող է առիթ հանդիսանալ նրա պագայի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակը:
Հիշեցնենք` Ռունին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Նա թիմի հետ չի մեկնել Ստոկհոլմ` մասնակցելու ընկերական հանդիպմանը:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստն Անգլիայում է մնացել թիմի փակ մարզման ժամանակ ստացած ուսի վնասվածքի պատճառով:






































