Հունաստանում հրդեհները մոտեցել են Աթենքի սահմաններին: Իշխանությունները արվարձաններից տարհանում են մարդկանց՝ հաղորդում է «Ռոսիա-24»-ը:
Կրակը տարածվել է ամբողջ արևելյան լողափին: Հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը, սակայն նրանց խանգարում են ուժեղ քամին ու շոգը՝ երկրում ջերմաստիճանը հասնում է ստվերում 37 աստիճանի:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ուղղաթիռներ ու ինքնաթիռներ: Կրակի սպառնալիքի տակ են հայտնել արգելանոցային անտառները, որի մոտ են գտնվում հանգստի ճամբարները: Այստեղից արդեն տարհանվել է ավելի քան 200 երեխա:
Ոստիկանները արդեն ձերբակալել են հրդեհի ենթադրյալ մեղավորներին՝ սուպերմարկետներից մեկի տնօրենին և 2 աշխատակիցների: Նախնական տվյալների համաձայն՝ հենց նրանք են անզգուշորեն հրդեհի պատճառ դարձել:









































