Թրա՞մփ, թե՞ Քլինթոն. «Առաջին լրատվական»- ը հարցախույզ անցկացրեց Երևանում՝ պարզելու, թե ԱՄՆ նախագահի որ թեկնածուին են նախընտրում մեր համաքաղաքացիները:
«ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկը հայկական համայնքի նկատմամբ ինչ-որ դրական դիրքորոշում չի հայտնել, դրա համար չենք կարող ասել, թե Հայաստանի հետ հարաբերություններն ինչպիսին կլինեն՝ լավ թե վատ»:
«Եթե Քլինթոնն ընտրվի, երևի թե Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի վատ կլինեն»:
«Երկուսն էլ շատ ընդունելի չեն, բայց հավանական է, որ Քլինթոնն ընտրվի»:
«Կարծում եմ Քլինթոնը կանցնի: Նա շատ լավ ծանոթ է Լեռնային Ղարաբաղի խնդրին, և գտնում եմ, որ այդ խնդիրն օբյեկտիվ լուծում կստանա»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































