Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քեմբերբեթչը հեռուստահաղորդավար Ջեյմս Կորդեննին հեքիաթ է պատմել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մասին, որը հրապարկվել է The Late Late Show with James Corden հաղորդման YouTube-ի էջում։
Հեքիաթային պատմությունը նվիրված է մի կնոջ, ով շատ էր ցանկանում իշխել Ամերիկա կոչվող թագավորությունում։ Հերոսուհին ուներ կրեմագույն կոստյում և կոշիկ։ Եվ չնայած նրա ամուսինը իշխել էր արդեն այդ թագավորությունում, բայց այն երբեք կին կառավարիչ չէր ունեցել։
Քեմբերբեթչը չի արտաբերում ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի անունը, սակայն ակնհայտ է, որ հերոսուհին հենց նա է։ Դերասանի խոսքով՝ հերոսուհին նախքան Սպիտակ տուն հասնելը մոլորվում է այգում համակարգիչների և էլեկտրոնային նամակների հետ։ Բացի այդ նա հանդիպում է նաև մեծ նարնջագույն հրեշի հետ (վերջինիս կերպարն ասոցացվում է Դոնալդ Թրամփի հետ)։









































