Tuesday, 14 07 2026
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C

Հայաստանը՝ բախտի և բանականության ճամփաբաժանում

Մի քանի ժամ անց աշխարհին հայտնի կլինի ԱՄՆ նոր նախագահի անունը, որն իր պաշտոնը կստանձնի 2017 թվականի հունվարից: ԱՄՆ նոր նախագահը կլինի Դոնալդ Թրա՞մփը, թե՞, այդուհանդերձ, կհաղթի բանականությունը՝ ի դեմս Հիլարի Քլինթոնի:

Սա, իհարկե, տոտալիզատոր չէ, քանի որ խոսքը վերաբերում է համաշխարհային միակ գերտերության նախագահի պաշտոնին, ինչը էական ազդեցություն է թողնելու թե՛ ԱՄՆ-ի, թե՛ աշխարհի գործնականում բոլոր պետությունների համար, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են համաշխարհային կյանքում:

Եվ այս առումով, իհարկե, ԱՄՆ նախագահի ով լինելը առանձնահատուկ նշանակություն ունի նաև Հայաստանի համար, որը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բավական ակտիվ են աշխարհաքաղաքական մրցակցության դրսևորումները, և որտեղ կան աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ:

Դրանցից երկուսն ուղղակիորեն առնչվում են Հայաստանին՝ թուրքական խնդիրը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Սակայն ԱՄՆ նախագահի հարցը մենք չենք կարող դիտարկել զուտ այս խնդիրների տեսանկյունից, քանի որ դրանք էլ, իրենց հերթին, բավականին լայն շրջանակում տեղավորված հարցեր են, ինչն էլ ի վերջո հանգում է տրամագծորեն հակառակ մի հանգամանքի՝ Հայաստանի քաղաքակրթական ընտրության, աշխարհում Հայաստանի տեղի ու դերի հարցին:

Ահա այս դիտանկյունից է, որ մենք պետք է նայենք ԱՄՆ նախագահի ընտրությանը և ունենանք մեզ համար առավել նախընտրելի կողմնորոշում, թեև, իհարկե, գործնականում զրկված ենք այդ ընտրության ելքի վրա ազդելու հնարավորությունից: Այսինքն՝ մենք ինչ ենք ուզում համաշխարհային միակ գերտերությունից, ինչպես ենք պատկերացնում մեր ապագան այդ կենտրոնի հետ հարաբերություններում: Ըստ այդմ էլ մենք պետք է հետևություն անենք, թե որ թեկնածուին է Հայաստանը տեսնում կարևոր և նախընտրելի գործընկեր: Իսկ այստեղ իրավիճակը, դժբախտաբար, հարաբերական է:

Բանն այն է, որ թերևս բոլոր դեպքերում Հայաստանի համար նախընտրելի է Հիլարի Քլինթոնի հաղթանակը: Եվ սա լոկ կուսակցական խնդիր չէ, այսինքն՝ դեմոկրատ թեկնածուի նախապատվություն չէ հանրապետական թեկնածուի հանդեպ: Սա ինքնին հենց քաղաքակրթական խնդիր է. Հիլարի Քլինթոնը ամենևին ոչ իդեալական, սակայն բանական թեկնածուն է, թեկնածու, որը հանդիսանում է քաղաքակրթական հստակ շրջանակի սուբյեկտ՝ հասկանալի և կանխատեսելի հեռանկարով: Եվ բոլոր դեպքերում Հայաստանի համար նախընտրելին հենց այս տարբերակն է:

Իրավիճակի հարաբերականությունն այն է, որ բոլոր դեպքերում Քլինթոնը, լինելով Հայաստանի համար առավել նախընտրելի և շահեկան թեկնածու, այդուհանդերձ՝ չի կարող երաշխավորված լինել որպես Հայաստանի գործընկեր, որովհետև այդ հարցն արդեն կախված է Հայաստանից: Այդ հարցը կախված է նրանից, թե Հայաստանն ինչ տեղ ու դեր է պատկերացնում աշխարհում իր համար: Հայաստանը պատկերացնում է մի վիճակ, երբ ինքն իշխանական կոնյունկտուրայից ելնելով՝ շարունակում է մնալ եվրասիակա՞ն կցորդի կարգավիճակում, բայց ապավինել ԱՄՆ բարեհաճությանը՝ ինչպես մինչև այսօր, թե՞ Հայաստանը ստանձնում է համաշխարհային սուբյեկտին հարիր պետական պատասխանատվություն և հանդես է գալիս գործընկերային պատրաստակամությամբ՝ այդպիսով ստանալով պետականության զարգացման նոր հնարավորություններ, բարձրանալով պետականության զարգացման նոր մակարդակի: Նոր մակարդակն անկասկած ենթադրում է նաև նոր մարտահրավեր, բայց միաժամանակ նոր հնարավորություններ:

Ընդ որում, մնալով նույն մակարդակի վրա՝ Հայաստանը վաղ թե ուշ ստանում է այն նոր մարտահրավերները, որոնք անխուսափելի են, բայց այդ պարագայում արդեն զրկված է նոր հնարավորություններից: Ապրիլի պատերազմը դրա ցավալի, բայց խոսուն վկայությունն էր, որից արվող եզրակացությունը չի կարող լինել միայն նյութական կամ ֆինանսական, այլ պետք է լինի նաև ռազմաքաղաքական և քաղաքակրթական:

Այսպիսով՝ համաշխարհային գերտերության նախագահի ընտրության վերջին ժամերին «տոտալիզատորի» կարգավիճակից վեր հետևելու համար նախ՝ պետք է հստակ հասկանալ, թե ինչպիսին ենք մենք տեսնում աշխարհը և մեզ՝ այդ աշխարհում, ինչ որակի պետություն ենք մենք պատկերացնում Հայաստանը: Ըստ այդմ պարզ կլինի հարցի պատասխանը՝ ընդամենը մեր բա՞խտն է բերելու մի քանի ժամ անց, թե՞ մենք ունենալու ենք հայ-ամերիկյան հարաբերության և ըստ այդմ՝ հայկական մրցունակ պետականության հեռանկարի բավական պրագմատիկ և կանխատեսելի նոր հնարավորություններ, երբ համաշխարհային գերտերությունում հաղթի առողջ բանականությունը և սթափ դատողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում