Այսօր Հայաստանի համար մեծագույն չարիք է արտագաղթը: Բազմաթիվ ընտանիքներ արդեն իսկ լքել են իրենց հողն ու բնակություն հաստատել օտար երկրներում: Ցավով պետք է արձանագրենք, որ քիչ չեն նաև այն արվեստագետները, որոնք ցանկություն ունեն Հայաստանից հեռանալ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր երկիրը լքելու իր ցանկության մասին է խոսել նաև երաժիշտ, իսկական երևանցի Վազգեն Ասատրյանը:
«Մեկ-մեկ նման մտքեր գալիս են, քանի որ շատ ընկերներ ունեմ դրսում: Շատ եմ ուզում գնալ, բայց չգիտեմ՝ գնամ, թե ոչ»,-անկեղծացել է նա:
Նկատենք նաև, որ այս պահին Վազգեն Ասատրյանի պես երաժիշտն աշխատանք չունի: Իսկ թե ինչ է մտածում այս իրողության մասին ՀՀ մշակույթի նախարարությունը կամ ընդհանրապես մտածում է արդյոք, դժվար չէ կռահել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Bravo.am-ի









































