Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիի ներկայացուցիչները հաղորդել են, որ նա և Բրեդ Փիթը պայմանավորվածություն են ձեք բերել երեխաների նկատմամբ խնամակալության հարցի շուրջ, հաղորդում է CBS News-ը։
Տեղեկատվության համաձայն՝ նրանք համաձայնության են եկել շուրջ մեկ շաբաթ առաջ։ Ջոլին և Փիթը որոշել են, որ երեխաները կմնան մոր հետ, իսկ հայր «թերապևտիկ այցեր» կիրականացնի։ Ընդգծվում է, որ կողմերը հանդես են գալիս հօգուտ ընտանիքի «առողջացման»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին այն մասին, որ Փիթը դատարանից պահանջել է երեխաների խնամակալության հավասար իրավունք Ջոլիի հետ։ Հիշեցնենք, որ դերասանուհին ապահարզանի հայց է ներկայացրել սեպտեմբերին։
.







































