Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի երեկ կայացած «Ամեն չշաբթի» ներկայացման ժամանակ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Երբ դերասանը բեմադրել է մի տեսարան, թե ինչպես են մի մարդու կալանավորել այն բանի համար, որ Հանրապետության հրապարակում ասել է, թե «կառավարության կեսն էշ է», դահլիճը բուռն ծափահարել է:
Իսկ երբ փոքր անց ծաղրեց նաև ընդդիմությանը՝ ասելով, թե ընդդիմությունն ու իշխանությունն իրար հետ ամեն ինչ անում են՝ էկրաններից դուրս, հիշեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որը նախագահի երդմնակալության օրը հազարավոր քաղաքացիների թողեց փողոցում և գնաց Ծիծեռնակաբերդ՝ ՀՀ ոստիկանապետի հետ աղոթելու:
Այս խոսքերի վրա դահլիճը պոռթկացել է, ու անդադար ծափեր է սկսվել: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ դահլիճում է եղել նաև «աղոթած» Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն արձանագրեց, որ Րաֆֆին ամոթից ժպտում ու ծափ էր տալիս:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































