Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը հրաժարվել է մերձավորարևելյան կարգավորման հարցերով խաղաղության բազմակողմ կոնֆերանսին մասնակցելուց, որը պետք է տեղի ունենա Փարիզում։
Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ընդգծելով, որ այդ կոնֆերանսը հնարավորություն չի տա ուղիղ շփվելու պաղեստինցիների հետ։
Նրա խոսքերով՝ հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն Իսրայելի ու Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունների օգնությամբ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ չնայած Իսրայելի տվյալ որոշմանը՝ Փարիզը նախկինի նման ծրագրում է մինչև ընթացիկ տարեվերջ անցկացնել ևս մեկ խաղաղության կոնֆերանս։









































