Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների միջև նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն: Այդ նպատակով Ստեփանակերտ էր մեկնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով աշխատանքային քննարկումներ է ունեցել Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Խորհրդակցությունների օրակարգում էին երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հարցերը, երկկողմ և բազմակողմ հարթակներում եվրոպական ուղղությամբ տարվող աշխատանքի համակարգումը:
Նոյեմբերի 5-ին Կարեն Նազարյանին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականության բնագավառում փոխգործակցության հարցերն ու ամփոփվել կայացած խորհրդակցությունների արդյունքները: Արցախի նախագահը կարևորել է Ստեփանակերտի և Երևանի միջև պարբերական խորհրդակցությունների, աշխատանքային այցերի ու հանդիպումների անցկացումը:







































