Բրյուսելում անհայտ անձը հարձակվել է ծնունդով Աֆրիկայից տղամարդու վրա և հանել է աչքերը, հաղորդում է Derniere heure թերթը։
Պարբերականը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդում է, որ ժամանակակից քրեագիտության մեջ նման դաժանության հանցագործություն առաջին անգամ է իրականացվում Բելգիայի մայրաքաղաքում։
Պատահարը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը Իսկելում։ Տուժածը ողջ է մնացել պատահական անցորդի շնորհիվ, ով շտապ օգնում է կանչել։ Ոստիկանությունը հանցագործության վայրում հայտնաբերել է տղամարդու երկու աչքը։ Տուժածն արդեն ցուցումունք է տվել, սակայն դեռ չի պարզվել՝ ով է կատարել հանցագործությունը։







































