36-ամյա Քիմ Քարդաշյանը մտածում է երրորդ երեխան ունենալու մասին, սակայն այս անգամ ռեալիթի շոուի աստղը նախատեսում է խուսափել հղիությունից։
«Գիտես, կարծում եմ պետք է օգտվել սուրոգատ մոր ծառայություններից»,-հայտարարել է Քիմն իր մայրիկին՝ Քրիս Ջեններին՝ քննարկելով ընտանիքում հավանական համալրումը։
Թե ինչպես է այս գաղափարին վերաբերվում Քանյե Ուեսթը, պարզ կդառնա, երբ համացանցում հայտնվի «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up With the Kardashians) շոուի նոր ամբողջական սերիան։
Քիմը և Քանյեն բազմիցս հայտարարել են, որ մեծ ընտանիք են ցանկանում և չեն պատրաստվում սահմանափակվել երկու երեխայով։












































