«Զինվորի կյանքի իրավունքը թիվ մեկ խնդիրն է այսօր մեր բանակի համար: Ծանր հանցագործությունները բանակում չեն նվազել, և դրանք հենց կոռուպցիայի հիմքեր ունեն, քանի որ չի բացահայտվում ոչ մի հանցագործություն: Զինվորական դատախազությունը անգործության է մատնված»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ մայոր Սամվել Ղուկասյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին զեկուցել է, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և ռազմական ոստիկանության որդեգրած մարտավարության շնորհիվ Զինված ուժերում էապես նվազել են կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերն ու ծանր հանցագործությունները, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ այս հայտարարությունն արժանահավատ չի համարում: Իրավապաշտպանի կարծիքով՝ այս հայտարարությունը անլուրջ է և տպավորություն ստեղծելու համար է արվում:
Մանրմանսերը՝ տեսանյութում:




































