Իտալիայում ուժգին տոռնադոն երկու մարդու կյանք է խլել։ Այս մասին այտնում է RAI հեռուստաալիքը։
Հնդկաստանի քաղաքացին մահացել է Լադիսպոլի քաղաքում՝ շինարարական աղբի հարվածի հետևանքով, որն ուժգին քամին օդ է բարձրացրել։ Ծառի ընկնելու հետևանքով մահացել է Իտալիայի բնակիչ։ Դա տեղի է ունեցել Հռոմից 30 կմ հեռավորության վրա գտնվող Չեզանո քաղաքում։ Ավելի քան 10 մարդ վիրավորվել է։
Տոռնադոն նաև հանգեցրել է շենքերի ու ավտոմեքենաների վնասման։ Լադիսպոլիում ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։










































