Իսրայելն ակնկալում է, որ ԱՄՆ ապագա նախագահը չի գնա մերձավորարևելյան խնդրի կարգավորման միջազգայնացման և կպահի այն երկու հակամարտող կողմերի ուղիղ բանակցությունների շրջանակում։ Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Իսրայելցիները վաղուց մտավախություն ունեն, որ խաղաղ գործընթացի լճացումից հիասթափված միջազգային հանրությունը կարող է փորձել իրենց պարտադրել պաղետսինցիների հետ խնդրի կարգավորման պայմաններ՝ դրա համար գործի դնելով ՄԱԿ ԱԽ հնարավորությունները, որտեղ ԱՄՆ-ը մինչ օրս արգելափակում է նման նախաձեռնությունները։
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը կպահպանի հավատարմությունը երկար տարիներ առաջ հաստատված սկզբունքին, որ իսրայելա-պաղեստինյան վեճը կարող է լուծվել միայն ուղիղ բանակցությունների միջոցով, առանց նախապայմանների, և իհարկե, ոչ ՄԱԿ-ի կամ այլ միջազգային ինստիտուտների որոշումներով»,-ասել է Նեթանյահուն կիրակի կառավարության նիստում։
Պաղեստինցիներն իրենց հերթին խոսում են կարգավորման երկկողմ ձևաչափի սպառվածության, բանակցային հնարավորությունների անհավասարության մասին և կողմ հանդես գալիս խաղաղ գործընթացում երկրների լայն շրջանակի ներգրավմանը։
Նեթանյահուն նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ ապագա նախագահը, ով էլ լինի, ամերիկա-իսրայելական հարաբերությունները միայն կշարունակեն ամրապնդվել։











































