Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Հարևանները տեսնում են Թուրքիան որպես տարածաշրջանային ուժ

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ, Ստամբուլի Ֆաթիհ համալսարանը գիտական հետազոտությունների նախագծի շրջանակներում հարցախույզ է անցկացրել Թուրքիայի հարևան երկրներում: Յուրաքանչյուր երկրում դրան մասնակցել է 50 մարդ:

Հարցախույզի մասնակիցների կարծիքով, վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականությունում կարևոր փոփոխություններ են գրանցվել, ինչը, մասնակիցներից 70 տոկոսի կարծիքով, պայմանավորված է վարչապետ էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության ձգտման գործոններով:

55 տոկոսը կարծում է, որ Թուրքիան սկսել է առավել հավասարակշիռ քաղաքականություն վարել արևմտյան ու արևելյան երկրների հանդեպ: 90 տոկոսի կարծիքով, Թուրքիան սկսել է առավել ակտիվ արտաքին քաղաքականություն վարել: Սրան համակարծիք չէ հայ մասնակիցների 60 տոկոսը:

«Ձեր հարևան երկրների թվում ո՞րն է ամենալավ հարևանը» հարցին պատասխանելով՝ մասնակիցների 60 տոկոսը նշել է Թուրքիան: Սակայն Հայաստանում և Հունաստանում Թուրքիան որակվել է որպես վատ հարևան:

Իսկ «Ներկայիս դրությամբ առաջինը ո՞ր երկիրն եք տեսնում որպես տարածաշրջանային ուժ» հարցին մասնակիցների 27 տոկոսը նշել է Թուրքիան, 13 տոկոսը՝ Իրանը: Ուշագրավ է, որ Թուրքիային որպես վատ հարևան դիտարկող Հունաստանում նույնպես Թուրքիան տեսնում են տարածաշրջանային ուժի դերում:

Սակայն ամենահետաքրքրական հարցը հետևյալն է. «Եթե Ձեր երկրում քաղաքացիական պատերազմ բռնկվի, որ երկրում կապաստանեք»: Մասնակիցների 27 տոկոսը նշել է Թուրքիան, իսկ 4.5 տոկոսը՝ Վրաստանը: 7 տոկոսն էլ նշել է, որ կմնա իր երկրում:

Թուրքիայում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ դրական դիրքորոշում ունի հայ մասնակիցների 73 տոկոսը, վրացիների 70 տոկոսը և հույների 36 տոկոսը:

Հիշեցնենք, որ ԱԶԿ-ն Թուրքիայում իշխանության եկավ 2002 թվականի նոյեմբերին և իր իշխանության ընթացքում իրականացրած ժողովրդավարական (արևմտյան) բարեփոխումների քանակով գերազանցեց իր նախորդ բոլոր կառավարություններին միասին վերցրած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում