ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Թիմ Քեյնը հայտարարել է, որ ՀԴԲ աշխատակիցների մի մասը «ակտիվորեն աշխատում է» ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի արշավին աջակցելու ուղղությամբ: Այս մասին նա ասել է Fusion մեդիա-ընկերությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարել էր, որ ՀԴԲ-ն որոշել է վերսկսել դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմից ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում աշխատելիս մասնավոր փոստային սերվերի օգտագործման վերաբերյալ գործի հետաքննությունը, քանի որ նոր էլեկտրոնային նամակներ են հայտնաբերվել:
Կոմին հավելել է, որ համաձայն է համապատասխան քննչական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության հետ, որպեսզի քննիչներին թույլատրվի ուսումնասիրել այդ նամակներն ու հստակեցնել, թե արդյոք դրանցում առկա է գաղտնի տեղեկատվություն։
Ավելի վաղ ՀԴԲ-ն Քլինթոնին քրեական պատասխանատվության չէր ենթարկել մասնավոր սերվերը գործնական նամակագրության համար օգտագործելու գործով:
«Կարծում եմ՝ ՀԴԲ-ն, ցավոք, նմանվել է մաշված մաղի»,- հայտարարել է Քեյնը:
«Այն, ինչ հայտնի դարձավ այդ ժամանակից, ավելի հավանական բացատրեց այն, որ ՀԴԲ-ում եղել են մարդիկ, որոնք ակտիվորեն աշխատում են Թրամփի արշավին օգնելու համար»,- ասել է Քեյնը: «Դա բացարձակ սարսափեցնող է, դա մեծ հարված է համբավին (ՀԴԲ-ի)»,- հավելել է նա:









































