Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ոստիկանությունն այդպես փորձել է արգելափակել ցուցարարների ճանապարհը դեպի ընդդիմադիր Cumhuriyet թերթի գրասենյակ, որի աշխատակիցները ձերբակալվել էին:
Ականատեսները գործակալությանը հայտնել են, որ գազը Շիշլի շրջանի ամբողջ փողոցներ է լցրել: Հաղորդվում է նաև, որ քաղաքի երկնքում ոստիկանական ուղղաթիռներ են թռչում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում 9 ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել:







































