ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի և անհրաժեշտ քայլերի մասին մի քանի անգամ խոսել ենք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ:
Ամենակարեւորն այն է, որ այս պահին Հովհաննես Հարությունյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում և որեւէ անդառնալի բան տեղի չի ունեցել:
Ինձ հասու բոլոր միջոցները կձեռնարկեմ, որ իրավիճակը ոչ մի բարդացում չունենա: Նույն հավաստիացումներով իմ հետ խոսակցություններում հանդես է եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:










































