Sunday Times-ի տեղեկություններով՝ անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է համալրել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի շարքերը:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունն ի դեմս Սուարեսի արժանի փոխարինող է տեսնում Գարեթ Բեյլին, ով պատրաստվում է համալրել Մադրիդի «Ռեալ»-ի շարքերը: Տեղափոխության արժեքը կարող է կազմել 50-60 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Սուարեսի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Լոնդոնի «Արսենալ»-ը, բայց «Լիվերպուլ»-ը մերժեց «զինագործներ»-ի՝ 35 մլն և 42 մլն ֆունտի առաջարկները:






































