Գերմանիայի քրեական հարցերով դաշնային գերատեսչությունն ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին գրանցել է փախստականների ապաստարանների վրա արդեն 832 հարձակում՝ չնայած ներգաղթյալների հոսքի կրճատմանը։ Այս մասին հայտնում է Neue Osnabrücker Zeitung թերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ անցած տարի՝ հունվարից հոկտեմբերի վերջ, գերատեսչությունը գրանցել է 637 նման իրավախախտում։
Միևնույն ժամանակ Գերմանիայի իրավապահ մարմինները փաստում են, որ հարձակումների թիվն ընթացիկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ աստիճանաբար նվազում է։
Հարձակումների մեծ մասը՝ 772-ը, կատարվել է աջ արմատականների կողմից։ Հիմնականում խոսքն այնպիսի իրավախախտումների մաին է, ինչպիսին է գույնքին վնաս հասցնելը (330)։









































