Friday, 03 07 2026
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

ՄԻՊ աշխատակիցները կայցելեն «Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները, այդ թվում բժիշկ-մասնագետը, հերթական անգամ հոկտեմբերի 26-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված բոլոր անձանց, այդ թվում՝ Հովհաննես Հարությունյանին, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Այցի ընթացքում Հովհաննես Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին Հ. Հարությունյանը պլանային կարգով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են բժշկական հետազոտություններ: 2016 թվականի սեպտեմբերի 12-ին Հ. Հարությունյանը դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Դուրս գրման էպիկրիզի համաձայն նրան ցուցվել է ծնկահոդի պահիչով (ֆիքսատոր) անշարժացում ևս 4 շաբաթ:

Այցի պահին Հ. Հարությունյանի ոտնաթաթի շրջանում նկատվել է թույլ արտահայտված կարմրածություն, սրունքի հատվածի մաշկի գույնը եղել է անփոփոխ, ծնկային հոդի և սրունքի վերին հատվածում վնասվածքի մասում նկատվել է այտուցվածություն: Ոտնաթաթի շարժունակությունը եղել է ազատ, առանց սահմանափակման և Հ. Հարությունյանը քայլելիս փորձել է հենվել ոտնաթաթին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում Հովհաննես Հարությունյանը հայտնել է, որ այլ բժշկի խորհրդատվությամբ իրեն ցուցվել է ևս մեկ վիրահատական միջամտության անհրաժեշտություն:

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացված ուսումնասիրության ժամանակ, սակայն, Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի շարքում նման փաստաթուղթ կամ տվյալ չի հայտնաբերվել: Ուստի, Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Հ. Հարությունյանի փաստաբանի հետ և խնդրել տրամադրել այդ փաստաթղթերը, սակայն վիրահատության անհրաժեշտության վերաբերյալ բժշկական փաստաթուղթ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այդպես էլ չի տրամադրվել:

Առիթն օգտագործելով՝ Հ. Հարությունյանի փաստաբանին ևս մեկ անգամ խնդրում ենք Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությանը տրամադրել բժշակական այն փաստաթուղթը, որում ցուցված է Հ. Հարությունյանի վիրահատությունը՝ այն գործի մյուս նյութերի հետ համատեղ ուսումնասիրելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակով: Փաստաթղթի բովանդակության գաղտնիությունը երաշխավորում ենք:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հաղորդած տեղեկությունների հիման վրա, դրանք ստուգելու նպատակով, նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան կիրականացվի այց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում