Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ես չեմ դառնա անցյալի շատ բծեր ունեցող Էրդողանի հրամանով սկսած այս դատական թատերախաղի տիկնիկը. Դեմիրթաշ

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կալանավորումից առաջ տեղափոխվել է դատարան, ուր չի պատասխանել իրեն ուղղված հարցերին ։

Իր ցուցմունքի ժամանակ Դեմիրթաշը նշել է․ «Առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերին պատասխանել չեմ ցանկանում։ Փոխարենը՝ ինքս մի հայտարարություն կանեմ։

Մենք ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն ենք։ Մենք մեր անձը չենք ներկայացնում, այլ մեզ ընտրած զանգվածներին։ Այժմ էլ անձեռնմխելիության իրավունքի տեր մեկն եմ, խորհրդարանի անդամ։ Ձեր առաջ կանգնած եմ որպես պատգամավոր։

Չեմ կարող թույլ տալ, որ ժողովրդի կամքը ոտնահարվի։ Արդար և անկողմնակալ դատական համակարգի առջև պատասխան տալուց ամենևին չեմ խուսափում։ Այնպիսի բան չկա, որի պատասխանը չունենամ։

Երկրում ոտնատակ արվող դատական համակարգին ենթակա մեկը չեմ լինի։ Ձեր անձի և ինքնության դեմ կասկած չունեմ և անարգանք չեմ տածում։ Սակայն անցյալի վրա շատ բծեր ունեցող Էրդողանի հրամանով սկսած այս դատական թատերական խաղի տիկնիկը չեմ դառնա։

Ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանելու։ Ձեր իրականացնելիք ոչ մի դատական գործողության արդարացիությանը չեմ հավատում։ Ինձ բերման ենթարկելն անգամ ապօրինություն է։

Քաղաքական գործիչները քաղաքական դաշտում ոչ թե դատական համակարգի, այլ քաղաքական գործիչների հետ գործ ունեն։ Այս առումով, դուք՝ դատական համակարգի ներկայացուցիչներդ, ովքեր պետք է հավատարիմ լինեն միջազգային և ժողովրդավարական դատական սկզբունքներին և Թուրքիայի անդամակցած միջազգային պայմանագրերին, պետք է հրաժարվեք քաղաքական խաղերի մասը կազմելուց։

Ձեզանից պահանջներ և ակնկալիքներ չունեմ։ Իմ քաղաքական գործունեության հետևանքով ինձ հարցաքննել կարող են միայն ինձ ընտրողները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում