Friday, 03 07 2026
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ

Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Մարզի Այնթափ համայնքի վերակառուցվող մանկապարտեզը ՀՀ վարչապետի այցի առաջին կանգառն էր: Այն վերակառուցվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով: Տիգրան Սարգսյանը հետևել է հանձնարարականի կատարման ընթացքին, ծանոթացել առկա խնդիրներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արարատի մարզպետին ամենասեղմ ժամկետում իրականացնել նաև մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները:

Այնթափի մանկապարտեզի ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզպետարանի և «Գեոպրոմայնինգ» կազմակերպության համաֆինանսավորմամբ` համամասնորեն 98 մլն և 90 մլն ՀՀ դրամ ներդրմամբ: Մնացած շինարարական աշխատանքները շարունակվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով:

Այնթափից ուղևորվելով Նոր Խարբերդ` Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել համայնքի առողջության առաջնային պահպանման վերանորոգված կենտրոնի (ԱԱՊԿ) բացման հանդիսավոր արարողությանը, ծանոթացել վերանորոգված շենքի պայմաններին: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ընթացել են 2012 թ. դեկտեմբեր – 2013 թ. հունիս ժամանակահատվածում: Արդյունքում Նոր Խարբերդ համայնքում կատարվել է շուրջ 51.3 մլն ՀՀ դրամի ներդրում, որից շուրջ 47.0 մլն ՀՀ դրամն ուղղվել է շինարարությանը (նախահաշվային արժեքը՝ 60.5 մլն ՀՀ դրամ), 4.3 մլն ՀՀ դրամը` բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների ձեռքբերմանը: ԱԱՊԿ-ն սպասարկում է Նոր Խարբերդ համայնքի շուրջ 6000 բնակչի: Ընդհանուր առմամբ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հանրապետությունում վերակառուցվող ամբուլատորիաների թիվը 13-ն է:

Այնուհետև վարչապետն այցելել է «Արարատ գրուպ» հանքային ջրերի գործարան: Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերով սարքավորումների ներմուծման համար ՀՀ կառավարությունն «Արարատ գրուպ» ՍՊԸ-ին 2 անգամ աջակցություն է ցուցաբերել` երկարաձգելով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Տիգրան Սարգսյանը ծանոթացել է գործարանի գործարկման նախապատրաստական աշխատանքներին, արտադրական հզորություններին: Գործարկման արդյունքում կստեղծվի մոտ 250 աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով: Շուրջ 27 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով` շենքեր և շինություններ` 5 մլն ԱՄՆ դոլար, սարքավորումներ` 14 մլն ԱՄՆ դոլար, շրջանառու միջոցներ` 7-9 մլն ԱՄՆ դոլար: Ընկերության արտադրական հզորությունները թույլ կտան 1 ժամում շշալցնել մինչև 30 հազար շիշ, իսկ արտադրանքի շուրջ 70 տոկոսը նախատեսվում է արտահանել:

Վարչապետ Սարգսյանի այցի վերջին կանգառը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արարատ հատվածն էր` ճանապարհի շինարարության ընթացքը դիտարկելու նպատակով: Իրականացված փաստացի և ընթացիկ շինարարական աշխատանքներին ծանոթանալուց հետո կառավարության ղեկավարն այցելել է Ծրագրի Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին և Երևան-Արարատ ճանապարհահատվածների վերակառուցման համար բաց միջազգային մրցույթում հաղթած իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության կողմից հիմնված բետոն արտադրող գործարան, հետաքրքրվել բետոնի որակական հատկանիշներով:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան տրանսպորտային ուղիներով երկրի հարավը կապել հյուսիսի հետ և ապահովել ելք դեպի միջազգային շուկաներ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն տարածաշրջանային արդյունավետ տարանցիկ ճանապարհներ, ինչը հնարավորություն կտա հեշտացնել և աշխուժացնել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին փոխադրումներն ու առևտուրը: Ճանապարհային միջանցքի երկարությունը կազմում է 556 կմ, որի իրականացման ժամկետը 2009-2017 թվականներն են: Նախագծով նախատեսվում է ապահովել 100 կմ/ժ արագությամբ և 4 երթևեկելի գոտիներով բետոնածածկ արագընթաց մայրուղի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում