Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպանները հրատապ հանդիպում են կազմակերպել Անկարայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական ANF գործակալությունը:
Հանդիպման պատճառը քրդամետ «Ժողովուրրդների դեմոկրատական» կուսակցության անդամ 15 պատգամավորի ձերբակալության կապակցությամբ երկրում ստեղծված մտահոգիչ դրությունն է: Ակնկալվում է, որ հանդիպումից հետո կարևոր որոշումներ կընդունվեն։
Դատախազության տվյալներով՝ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով։










































