Xiaomi չինական ընկերությունը վաճառքի ռեկորդ է սահմանել Mi Mix առանց շրջանակների սմարթֆոնի շնորհիվ։ Սարքի առաջին խմբաքանակը վաճառվել է ընդամենը 10 վայրկյանում, ինչը չինական արտադրողների շրջանում ամենատպավորիչ արդյունքն է, հաղորդում է Android Headlines-ը։
Հայտնի է, որ մեծ աղմուկ բարձրացրած Mi Mix սմարֆոնների վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 4-ին՝ տեղի ժամանակով ժամը 10։00-ին։ Բոլոր սարքերը վաճառվել են հաշված վայրկյանների ընթացքում։ Այսպիսով, ընկերությունը գերազանցել է իր նախրոդ ռեկորդը․Mi Note 2 ֆլագմանները վաճառվել էին 50 վայրկյանում։
Mi Mix սարքը մեծ հետաքրքրություն էր առաջացրել սպառողների շրջանում նախքան շնորհանդես, քանի որ սմաթֆոնը առանց շրջանակների է, իսկ էկրանը զբաղեցնում է դիմային պանելի մակերեսի 90 տոկոսը։







































