Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի ընթացքում միաձայն ընդունվել է ՀՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը: Խորհրդի նիստը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանին միաձայն ընտրել է բուհ-ի ռեկտոր:







































