Թուրքիայի դատարանը արդարացրել է 21 մեղադրյալի, որոնք մեղադրվում էին կառավարության հեղաշրջման դավադրության գործի շրջանակում՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մի քանի մարդ մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել երկարատև՝ մինչև 20 տարվա ազատազրկման:
Դատավճռի հրապարակումը շարունակվում է: Ամբաստանյալի աթոռին ավելի քան 270 մարդ է՝ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Իլկեր Բաշբուգը, ինչպես նաև իրավաբաններ, գիտնականներ ու լրագրողներ:
Նրանք մեղադրվում են ընդհատակյա ահաբեկչական կազմակերպության՝ «Էրգենեկոն»-ի ստեղծման մեջ, որը իբր ծրագրում էր 2003թ. տապալել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը: