ԱՄՆ պաշտպանության նախարարության քարտուղարը հայտարարել է զինված ուժերում սպասվող կրճատումների մասին: 11 ավիակիրների փոխարեն ծառայության մեջ կմնան 8-ը կամ 9-ը, կրճատման ենթակա են ծովային հետևակի կորպուսն ու մոտ 10 հազար ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ, հայտնում է Defense News-ը:
Հաղորդվում է, որ վերջնական որոշում դեռ ընդունված չէ, սակայն պաշտպանության նախարարության ավելի վաղ հնչեցրած մտադրությունները, այն է՝ անցկացնել զանգվածային կրճատումներ, ստացել են իրենց նոր հաստատումը:
Defense News-ի տեղեկություններով՝ ենթադրվում է իրականացնել հնացած SH-60 ուղղաթիռների ու F/A-18 կործանիչների կրճատում:
Հնարավոր է՝ ամերիկյան բանակն ազատվի «Ջորջ Վաշինգտոն», «Ջոն Կ. Սթենիս» ու «Հարի Թրումեն» ավիակիրներից։











































