Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից Սիրիայի հետ սահմանին խոցված «Սու-24» ռմբակոծիչի օդաչու Օլեգ Պեշկովի այրի Գելենա Պեշկովան հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։
Պեշկովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ որքան էլ դա ծանր լինի իրենց ընտանիքի համար, իրենք կժամանեն Մոսկվա՝ տվյալ հանդիպման համար։
Նախօրեին Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է անձամբ ներողություն խնդրել օդաչուի այրուց։ Նա հավելել է, որ Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել նրան։







































