Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան կարող է մինչև մարտի վերջը գործարկել Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը՝ ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգը սկսելու համար։
Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցիչը. «Մինչև մարտի վերջը Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը գործարկելու մասին մեր պլանը մնում է ուժի մեջ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի կարծում, որ Լոնդոնի դատարանի որոշումը կարող է խախտել այդ գրաֆիկը»։
Հինգշաբթի Լոնդոնի Գերագույն դատարանը որոշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջվում է ստանալ խորհրդարանի հաստատումը՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգ սկսելու համար։







































