Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Պակիստանը ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության պլան։ Այդ մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունում։
Պլանը ստորագրվել է պակիստանա-ադրբեջանական աշխատանքային խմբի 7-րդ հանդիպման շրջանակներում։ Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի ՊՆ-ի ու Պակիստանի միացյալ շտաբի միջև։
Հանդիպման շրջանակներում նաև քննարկվել է երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը և հեռանկարները։
Հաղորդվում է, որ երկու երկրների ավագ սպայակազմի մասնակցությամբ աշխատանքային խմբի հանդիպումն անցկացվում է ամեն տարի։









































