ԱՄՆ զինված ուժերի ուղղաթիռը վթարի է ենթարկվել ճապոնական հարավային Օկինավա կղզում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Օկինավայի կենտրոնական մասում գտնվող «Քեմփ Հանսեն»ամերիկյան ռազմաբազայի շրջանում:
Զոհերի ու տուժածների թվի մասին այս պահին դեռևս տեղեկություններ չկան: