ԱԺ Արտաքին հարաբերությունների և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀՀ արտգործնախարարությունը չարձագանքեց Սերգեյ Մարկովի հարցազրույցին, որում նա հայտարարել էր, թե ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթը պատրաստ էր, դրանում ԼՂ-ին լայն ինքնավարություն էր տրվում Ադրբեջանի կազմում, բայց վերջին պահին հայկական կողմը չստորագրեց:
«Զարմանալի է, ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն չարձագանքեց, քանի որ Սերգեյ Մարկովը պատահական մարդ չէ, Կրեմլի միջանցքներում բավականին ակտիվ խլրտացող անձնավորություն է, Ադրբեջանի ակտիվ լոբբիստներից է»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Շ. Քոչարյանը պատասխանեց, որ Մարկովը պետական պաշտոնյա չէ, և նրա ասած անհեթեթությանը ՀՀ ԱԳՆ-ն չպետք է արձագանքեր: Ըստ նրա` դա կարող էր անել ցանկացած լրագրող կամ վերլուծաբան:
Մանրմասները՝ տեսանյութում:









































