Մինչ ամբողջ աշխարհում քննարկում են՝ ով է ԱՄՆ նախագահի թեկնածուներից ավելի լավը՝ Հիլարի Քլինթո՞նը, թե՞ Դոնալդ Թրամփը, Սիրիայում մտածում են՝ ով է նրանցից ավելի վատ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը սերբական «Պոլիտիկա» թերթին տված հարցազրույցի ժամանակ։
«Ենթադրում եմ, որ աշխարհի տարբեր երկրներում քննարկումներն ընթանում են այն տեսանկյունից՝ ով է ավելի լավը՝ Քլինթո՞նը, թե՞ Թրամփը։ Իսկ Սիրիայում քննարկում ենք՝ ով է նրանցից ավելի վատ, այդ պատճառով չեմ կարծում, որ նրանցից ինչ-որ մեկը դրական կլինի մեզ համար»,-ասել է նախագահը։
Ալ-Ասադի խոսքով՝ Սիրիայում որևէ դրական նախադրյալներ չեն տեսնում, որոնք խոսում են ԱՄՆ քաղաքականության փոփոխության մասին դեպի լավ կողմը։









































